ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

2 Min Read

Բանկային համակարգը ՀՀ տնտեսության առանցքային օղակներից է: Այստեղ աշխատում են հազարավոր մարդիկ, իրականացվում են ներդրումներ տարբեր ոլորտներում: Բացի այդ, բանկերը հսկայական հարկային մուտքեր են ապահովում պետբյուջե, որի արդյունքում ՀՀ առևտրային բանկերը ներառված են ՀՀ 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում:

ՀՀ առևտրային բանկերի հարկային մուտքերի մասին պատկերացում կազմելու համար բավական է հիշատակել, որ 2022 թ․-ի սեպտեմբերի վերջի դրությամբ ընդհանուր հարկային մուտքերի ծավալները կազմել են մոտ 48 մլրդ դրամ կամ մոտ 118 մլն ԱՄՆ դոլար: Պարզ է, որ այս հարկային վճարումները վերաբաշխվելով՝ մասնակցում են երկրի համար կարևոր տարբեր ծրագրերի իրականացմանը:

Պարզվում է՝ բանկերի կողմից վճարված ընդհանուր հարկերի մեջ շահութահարկի գծով վճարումների ծավալների մասնաբաժինը, 2022 թ․-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ, կազմում է 37 %.

Գծապատկեր 1․ ՀՀ առևտրային բանկերի կողմից վճարված շահութահարկի ընդհանուր ծավալները 2022 և 2021 թթ․-երի սեպտեմբերի վերջի դրությամբ

ՊԵԿ-ի կողմից հրապարակված վիճակագրական տվյալների հիման վրա կատարված հաշվարկները փաստում են, որ 2022 թ․-ի սեպտեմբերի վերջի դրությամբ բանկերի կողմից շահութահարկի գծով իրականացված վճարումների ընդհանուր ծավալները կազմել են մոտ 18 մլրդ դրամ: Վերջինս աճել է 2021 թ․-ի նույն ժամանակահտվածի ծավալների համեմատ 16 %-ով:

Դիտարկենք շահութահարկի մասով կատարած վճարումների ծավալները՝ ըստ բանկերի.

Գծապատկեր 2․ ՀՀ առևտրային բանկերի կողմից վճարված շահութահարկի ծավալները 2022 թ․-ի սեպտեմբերի վերջի դրությամբ

Ինչպես կարելի է նկատել Գծապատկեր 2-ում, առաջին հինգ հորիզոնականները, ըստ շահութահարկի առավելագույն վճարումների, զբաղեցրել են՝

  1. Ամերիաբանկը
  2. Ակբա բանկը
  3. Արդշինբանկը
  4. Ինեկոբանկը
  5. Հայբիզնեսբանկը:

Շահութահարկի մասով կատարված վճարումների ծավալների փոփոխությունը, 2022 թ․-ի սեպտեմբերի վերջին 2021 թ․-ի սեպտեմբերի վերջի համեմատ, այս հինգ բանկերում կազմել է համապատասխանաբար -44 %, 102 %, 209 %, -18 % և 40 %:
2022 թ․-ի սեպտեմբերի վերջին Բիբլոս բանկի մասով շահութահարկի վճարումների ծավալները կազմել է բացասական մեծություն, իսկ նվազագույն դրական շահութահարկի գծով վճարումներ իրականացվել է Մելլաթ բանկի կողմից:

Կիսվեք այս հոդվածով