Որո՞նք են OECD/ՏՀԶԿ անդամ առաջատար երկրները ՀՆԱ-ի աճով. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

1 Min Read

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (OECD) համախմբում է աշխարհի խոշորագույն տնտեսությունները։ Վերջիններս բավականին կտրուկ ձևով արձագանքում են ինչպես արտաքին, այնպես էլ ներքին փոփոխություններին։

Մասնավորապես, ներկա պահին առաջին պլան է մղվել Թրամփի ագրեսիվ արտաքին տնտեսական քաղաքականությունը, որն ունենալու է բացասական հետևանքներ։ Մյուս կողմից, Արևմուտքի տնտեսական պատերազմն է Ռուսաստանի դեմ։

Եվրոպան դժգոհ է ԱՄՆ-ի կողմից դրված սահմանափակումներից, մինչդեռ Ռուսաստանի դեմ գործում են հենց իրենց կողմից սահմանված պատժամիջոցները, որոնք ընդամենը ավելի են երկարացրել պատերազմը Ուկրաինայում։ 

Այս պայմաններում OECD/ՏՀԶԿ անդամ երկրները փորձում են պահպանել մեկ շնչի հաշվով իրական եկամուտները, որոնց մասով առկա է հետևյալ վիճակագրությունը 2024թ․ երրորդ եռամսյակի դրությամբ․

Նախ և առաջ նկատենք, որ վիճակագրական տվյալների համաձայն,OECD-ում 2024թ․-ի երրորդ եռամսյակում 2014թ․ համեմատ մեկ շնչի հաշվով իրական ՀՆԱ-ի աճը կազմել է 14․8%, ԵՄ-ում՝ 14․7%, իսկ Մեծ յոթնյակում՝ մոտ 14%։

OECD/ՏՀԶԿ անդամ երկրներից ամենացածր աճն արձանագրել է Կանադան՝ 1․1%։ Զրոյական աճ է դիտվել Լյուքսեմբուրգում։

Մեկ շնչի հաշվով իրական ՀՆԱ-ի ամենաբարձր աճերը նկատվել են Իռլանդիայում՝ մոտ 70%, Լեհաստանում՝ մոտ 44%, Թուրքիայում՝ մոտ  42%։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով