ԱՄՆ-ից Հայաստան ներմուծման ծավալները կրճատվել են երկնիշ թվով. Հայաստան-ԱՄՆ առևտուրը 2009-2024թթ․ ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

1 Min Read

Աշխարհի թիվ մեկ տնտեսական նորությունը Թրամփի կողմից ագրեսիվ արտաքին տնտեսական քաղաքականության վավերացումն էր։ Հիմա արդեն ուսումնասիրում են այն երկրների խումբը, որոնց նկատմամբ սահմանվել են մաքսատուրքերը։ Նկատենք, որ ցուցակում ներառված են ԱՄՆ-ին դաշնակից բազմաթիվ երկրներ։ Օրինակ, Իսրայելի պարագայում մաքսատուրքը սահմանվել է 17%, ԵՄ պարագայում՝ 20%, և այսպես շարունակ։ 10% մաքսատուրք է սահմանված նաև Հարավային Կովկասի երեք պետությունների պարագայում։

Արդարության համար պետք է նշել, որ տարիներ շարունակ բազմաթիվ երկրներ բարձր մաքսատուրքեր են կիրառել ամերիկյան ապրանքների վրա և ըստ Թրամփի` եկել է հավասարության պահը։

Այս ամենով հանդերձ` մաքսատուրքերի սահմանումը կհարվածի ԱՄՆ-Հայաստան առևտրին՝ հատկապես ՀՀ-ից ԱՄՆ ապրանքների արտահանման տեսանկյունից։

Մինչ մաքսատուրքի սահմանումը, Հայաստան-ԱՄՆ առևտուրը զարգանում էր հետևյալ կերպ․

2009-2024թթ ժամանակահատվածում ՀՀ-ից ԱՄՆ ապրանքների արտահանման առավելագույն մակարդակը արձանագրվել է 2011թ․՝ մոտ $101 մլն, իսկ  նվազագույն մակարդակը դիտվել է 2016թ․՝  մոտ $39 մլն։

Ներմուծման ծավալների առավելագույն մակարդակւ նկատվել է  2023թ․՝ մոտ $621 մլն, իսկ նվազագույն մակարդակը՝ 2016թ․՝ մոտ $83 մլն։

2024թ․ 2023թ․ համեմատ ՀՀ-ից ԱՄՆ արտահանման ծավալներն աճել են 22%-ով՝ կազմելով մոտ $59 մլն, իսկ ԱՄՆ-ից Հայաստան ներմուծման ծավալները կրճատվել են շուրջ 43%-ով՝ կազմելով $352 մլն:

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով