Բրազիլիան հայտնվել է շահեկան վիճակում

1 Min Read

Ամբողջ աշխարհում ծավալվող գլոբալ առևտրային պատերազմի ֆոնին Բրազիլիան հայտնվել է շահեկան վիճակում, գրում է WSJ-ը։

Օրինակ, Չինաստանից գնորդները, ԱՄՆ-ի մաքսատուրքերի և Պեկինի պատասխան քայլերի ֆոնին, սկսել են բրազիլական սոյայի մթերումներ կատարել, և Ճապոնիան կարող է սկսել տավարի միս գնել Բրազիլիայից:

«Թրամփը վերափոխում է առևտուրը, և դա հնարավորություններ է ստեղծում», — ասում է Սան Պաուլոյում գործող APCE խորհրդատվական ընկերությունը:

Ճապոնիա կատարած այցի ժամանակ Բրազիլիայի նախագահը նշել է, որ Թրամփը «համաշխարհային շերիֆ» չէ, այլ «ուղղակի Միացյալ Նահանգների նախագահը»։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով