«ՊԻՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, որը զբաղվում է ծաղիկների աճեցմամբ, այսօր կառավարության կողմից արտոնություն ստացավ:
Այս ընկերության կողմից ներմուծվող ապրանքներով նախատեսվում է ՀՀ Կոտայքի մարզի Ալափարս գյուղում հիմնել է 4 հա ընդհանուր մակերեսով 5-րդ սերնդի ապակե ջերմատուն, որում աճեցվելու են բարձրորակ վարդեր և պիոններ:
Ընկերությունը հիմնադրվել է 2024 թվականին։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել3 մլրդ դրամի ներդրում՝ սարքավորումների և հումքի ձեռքբերման, շինարարական աշխատանքների իրականացման համար։
Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2028 թվականը ընկած ժամանակահատվածում նախատեսվում է ստեղծել 60 նոր աշխատատեղ՝ 270 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1․4 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 73․6 մլն դրամ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում