Թրամփը «ազատվում է» Մասկից

1 Min Read

Միլիարդատեր Իլոն Մասկը առաջիկա շաբաթների ընթացքում հետ կկանգնի իր քաղաքական գործունեությունից և կվերադառնա իր բիզնեսը կառավարելուն։

Այս մասին իր մերձավոր շրջապատին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, գրում է Politico-ն։

Հրատարակության աղբյուրները պարզաբանել են, որ նախագահը դեռ գոհ է Մասկից և նրա աշխատանքից։ Միլիարդատերը, հավանաբար, կպահպանի ոչ պաշտոնական խորհրդականի իր դերը և ժամանակ առ ժամանակ կհայտնվի Սպիտակ տանը, ասել է վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան:

Politico-ի աղբյուրներն ակնկալում են, որ Մասկի հրաժարականը քաղաքական գործերից տեղի կունենա մայիսի վերջին կամ հունիսի սկզբին, երբ կլրանա նրա պաշտոնավարման ժամկետը:

Նախօրեին Թրամփը հայտարարել էր, որ Արդյունավետության նախարարությունը (DOGE)՝ միլիարդատեր Իլոն Մասկի գլխավորությամբ, «ինչ-որ պահի» կդադարեցնի գործունեությունը։

«Ես կպահեի նրան այնքան, որքան կարող էի: Նա շատ տաղանդավոր տղա է, գիտեք, ես սիրում եմ շատ խելացի մարդկանց, և նա շատ խելացի է, և նա լավ աշխատանք է կատարել», — ասաց ԱՄՆ նախագահը Մասկի մասին ՝ հավելելով, որ «նա մեծ ընկերություն ունի ղեկավարելու, և ինչ-որ պահի նա կվերադառնա»:

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով