ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ներմուծման նոր մաքսատուրքերի մասին։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ԵՄ-ից ապրանքների համար 20 տոկոս մաքսատուրք է սահմանում։
Միաժամանակ ԱՄՆ ղեկավարը նշել է, որ Վաշինգտոնը բոլոր երկրների համար փոխադարձ հիմունքներով մաքսատուրքեր է մտցնում։
«Իմ հայրենակից ամերիկացիները՝ 2025 թվականի ապրիլի 2-ը, հավերժ կհիշվեն որպես ամերիկյան արդյունաբերության վերածննդի օր, Ամերիկայի ճակատագրի վերականգնված օր և այն օրը, երբ մենք սկսեցինք ամերիկացիներին նորից հարստացնել», — ասել է նա:
ԱՄՆ 47-րդ նախագահի երդմնակալությունից հետո առաջին անգամ Թրամփի վարչակազմը նոր պատժամիջոցներ է սահմանել ռուսական ընկերությունների դեմ։ Ռուսաստանի Դաշնությունում գրանցված երեք իրավաբանական անձինք ավելացվել են ԱՄՆ ֆինանսների նախարարության «սև ցուցակներում»՝ ԱՄՆ-ում ցանկացած գործարքի և բոլոր ակտիվների արգելափակման արգելքով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում