ՀՀ-ում ներդրումային գործարքների ծավալներն աճել են 32%-ով. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

1 Min Read

ՀՀ Կենտրոնական բանկի կայքում առկա տեղեկատվության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության արժեթղթերի շուկայում առկա են ծառայության տեսակներ, որոնք ՀՀ օրենսդրությամբ անվանվում են ներդրումային ծառայություններ և ենթակա են լիցենզավորման ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

  • «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ներդրումային ծառայություններ են համարվում  հաճախորդներից արժեթղթերով գործարքների կատարման հանձնարարականների ընդունումը և հաղորդումը, իր կամ հաճախորդի անունից և հաճախորդի հաշվին արժեթղթերով գործարքների կատարումը, արժեթղթերում ներդրումների հետ կապված խորհրդատվության տրամադրումը հաճախորդներին, իր հաշվին և իր անունից արժեթղթերով գործարքների կատարումը, արժեթղթերի փաթեթի կառավարումը, արժեթղթերի երաշխավորված կամ չերաշխավորված տեղաբաշխման իրականացումը:

Հայաստանում ներդրումային ծառայություններ կարող են մատուցել բանկերը, ներդրումային ընկերությունները, ներդրումային ֆոնդի կառավարիչները, օտարերկրյա ներդրումային ընկերության և ներդրումային ֆոնդի օտարերկրյա կառավարչի մասնաճյուղերը:

Դիտարկենք ներդրումային ծառայություններ մատուցող անձանց գործարքների ծավալը 2023 և 2024 թթ․ եռամսյակներում․

Հայաստանում 2024թ․ 4-րդ եռամսյակում գործունեություն են ծավալել 22 ներդրումային ընկերություն և ներդրումային ծառայություն մատուցող 17 բանկ։

2024թ․ 4-րդ եռամսյակում 2023թ․ նույն եռամսյակի համեմատ ներդրումային ծառայություններ մատուցող բանկերի թվաքանակը չի փոխվել, իսկ ընկերությունների թիվն ավելացել է 2-ով։

Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց գործարքների ծավալը 2024թ․ 2023թ․ համեմատ աճել է շուրջ 2 անգամ՝ կազմելով ֏35․43 տրլն։

Վիճակագրական տվյալները փաստում են, որ 2024թ․ 2023թ․ համեմատ գործարքների ծավալներն աճել են 32%-ով՝ կազմելով ֏ 9․43 տրլն։

Վերջինիս 55%-ը պատկանում է առք/վաճառքի, իսկ 45%-ը՝ ռեպո համաձայնագրերով գործարքներին։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով