Կանխատեսվում է ավելորդ քաշի «համաճարակ». Ինչ են ցույց տալիս հաշվարկները. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

1 Min Read

Ավելորդ քաշը դարձել է 21-րդ դարի  լրջագույն առողջապահական խնդիրներից մեկը։ Կարելի է ասել ավելորդ քաշի համաճարակ է զարգանում, որը զգալի վնաս է հասցնելու մարդկությանը։ Ավելորդ քաշի խնդիր ունեն ոչ միայն տղամարդիկ, այլ նաև կանայք։ Հաշվարկների համաձայն՝ մինչև 2050թ․ կանխատեսվում է, որ ավելորդ քաշով տառապող մարդկանց թվաքանակը հասնելու է 3․8 մլրդ-ի։

Կանխատեսումները փաստում են, որ մինչև 2050թ․ ավելորդ քաշով մարդկանց թվաքանակը փոփոխվելու է հետևյալ կերպ․

Կանխատեսումների համաձայն՝ աշխարհում ավելորդ քաշ ունեցող կանանց  մասնաբաժինը կազմելու է 34%,  տղամարդկանց մասնաբաժինը՝ 26%։

2050թ․-ին 2021թ․ համեմատ աշխարհում ավելորդ քաշով կանանց մասնաբաժինն աճելու է 13 տոկոսային կետով, իսկ ավելորդ քաշով տղամարդկանց մասնաբաժինը՝ 12 տոկոսային կետով։ 2050թ 2021թ․ համեմատ ավելորդ քաշով կանանց մասնաբաժնի ամենամեծ աճը՝ 19 տոկոսային կետով,  դիտվելու է Բրազիլիայում, որտեղ 2050թ․ ավելորդ քաշով կանանց մասնաբաժինը կազմելու է 53%։ Ավելորդ քաշով տղամարդկանց մասնաբաժնի ամենամեծ աճը՝ 22 տոկոսային կետով, արձանագրվելու է կրկին Բրազիլիայում, որտեղ ավելորդ քաշով տղամարդկանց մասնաբաժինը մինչև 2050թ․ կազմելու է 51%։

Նկատենք նաև, որ ավելորդ քաշով մարդկանց ամենամեծ թվաքանակն արձանագրած 3 երկրներն են լինելու Չինաստանը՝ 627 մլն, Հնդկաստանը՝ 450 մլն, և ԱՄՆ-ն` 214 մլն մարդ։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով