ԱՄՆ Տեխաս նահանգում Hooters ռեստորանների ցանցը սկսել է սնանկության գործընթացը։ Hooters-ը փորձում է մարել պարտքերը՝ իրեն պատկանող բոլոր ռեստորանները վաճառելով իր հիմնադիրների կողմից աջակցվող խմբին, հայտնում է BBC-ն։
Ներկայումս ընկերությունն ուղղակիորեն ղեկավարում և շահագործում է 151 ռեստորան, ևս 154֊նն էլ` ֆրանչայզիների կողմից`հիմնականում ԱՄՆ-ում:
Ընկերությունը հայտարարել է, որ իր ռեստորանները բաց կլինեն սնանկության գործընթացի ամբողջ ընթացքում և կաշխատեն սովորականի պես: Ինչպես շատ այլ ռեստորանային ցանցեր, վերջին տարիներին Hooters-ը ևս դժվարություններ ունի. նկատվում է ծախսերի և աշխատավարձերի աճի, ինչպես նաև հաճախորդների կողմից կրճատվող ծախսերի խնդիր:
Բանկերը խնդրել են Ռոսկոմնադզորին միջոցներ ձեռնարկել խարդախությունների դեմ
Ընկերությունը հայտարարել է, որ նախատեսում է վաճառել իր բոլոր կորպորատիվ ռեստորանները Hooters-ի ֆրանչայզերների երկու խմբի։ Hooters-ը չի բացահայտել պլանավորված գործարքի արժեքը, որը դեռ պետք է հաստատվի ԱՄՆ սնանկության մարմնի կողմից:
Hooters-ը հիմնադրվել է 1983թ․ և հայտնի է ոչ միայն իր «հավի թևիկներ» ուտեստով, այլև սպասարկող անձնակազմով` երիտասարդ կանայք, ովքեր հայտնի են «Hooters Girls» անվամբ։ Մատուցողների հագուկապը դարձել է ցանցի իմիջի հիմքը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում