Մարկ Ցուկերբերգը գնել է այն մարզաշապիկը, որը Ջեսի Այզենբերգը կրել է «սոցիալական ցանց» ֆիլմում

1 Min Read

Մարկ Ցուկերբերգը պատմել է, որ  մարզաշապիկ ունի, որը կրել է Ջեսի Այզենբերգը, երբ խաղացել է 2010թ. «Սոցիալական ցանց» ֆիլմում։

Տեսահարցազրույցում, որը հրապարակվել է YouTube-ում, Ցուկերբերգին կարելի է տեսնել կապույտ մարզաշապիկով՝ «Ardsley Athletic» մակագրությամբ։

«Ուղղեք ինձ, եթե ես սխալվում եմ, բայց այժմ դուք այն մարզաշապիկով եք, որը Ջեսի Այզենբերգը կրում է ֆիլմո՞ւմ, երբ Էդուարդոն գալիս է տուն Փալո-Ալտո»,- հարցրել է հաղորդավար Սամիր Չաուդրին Meta-ի գլխավոր տնօրենին։ «Ճի՞շտ է»։

«Այո, ճիշտ է»,- ասել է Ցուկերբերգը։ «Իմ ընկերներից մեկն այն տեսել էր օնլայն-աճուրդում եւ ասել. «Դու պետք է գնես այն»։ Ես պատասխանեցի. «Լավ, այո, իհարկե, կգնեմ»։

Հետո Չաուդրին ճշտել է. «Սպասիր, սա ուրեմն այն մարզաշապիկ՞ն է», ինչին Ցուկերբերգըը պատասխանել է. «Այո, դա այդ մարզաշապիկն է։ Դե, հիմա սա իմ մարզաշապիկն է։ Բայց դա նրա նրա մարզաշապիկն էր»։

Այն աճուրդի էր հանվել PropstoreAuction-ում, եւ, կայքի համաձայն, հաղթող դրույքը կազմում էր 2 000-4 000 դոլար։

41-ամյա Այզենբերգը Facebook-ի եւ Meta-ի համահիմնադրի դերը կատարել է 2010թ. «Սոցիալական ցանց» ֆիլմում։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով