Իլոն Մասկը 2,5 միլիոն դոլար է վճարել Էշլի Սենտ Քլերին, թեեւ վստահ չէ, որ դա իր երեխան է

1 Min Read

Աշխարհի ամենահարուստ մարդը պատասխանել է Լաուրա Լումերի թվիթին, ով արձագանքել է տեսանյութին, որտեղ 26-ամյա Էշլին վաճառում է իր Tesla-ն, որ ապահովի իր երեխային: Մասկը հերքել է Սենթ Քլերի պնդումները, թե ինքը «ֆինանսական վրեժ է լուծել» իրենց ընդհանուր որդուց՝ ասելով, որ «թեև ինքը հաստատ չգիտի», թե արդյոք երեխան իրենն է, նա ալիմենտ է վճարում Քլերին:

«Ես չգիտեմ՝ երեխան իմն է, թե ոչ, բայց ես դեմ չեմ պարզել դա: Դատարանի որոշում չի պահանջվում», — գրել է նա X-ում: «Չնայած ես հստակ չգիտեմ, ես Էշլիին տվել եմ 2,5 միլիոն դոլար և ուղարկել եմ նրան տարեկան 500,000 դոլար»:

Մասկի մեկնաբանություններից կարճ ժամանակ անց Սենթ Քլերը հայտարարել է, որ Մասկը «հրաժարվել է» հաստատել իր հայրությունը եւ վերջերս էլ հրաժարվել է իր աջակցության մեծ մասից, որպեսզի «պահպանի վերահսկողությունը»:

«Էլոն, մենք քեզ խնդրեցինք հաստատել հայրությունը թեստով նախքան մեր երեխայի ծնվելը: Դու մերժեցիր», — սկսել է Սենթ Քլերը: «Եվ դու ինձ փող չուղարկեցիր, դու տրամադրեցիր այն աջակցությունը, որը կարծում էիր, որ անհրաժեշտ է քո երեխային… մինչև չդադարեցրիր այդ աջակցության մեծ մասը՝ վերահսկողությունը պահպանելու և ինձ «անհնազանդության» համար պատժելու համար»:

Ամերիկային պետք է, որ դու մեծանաս, դու կամակոր տղամարդ-երեխա ես»։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով