«Վիվա-ՄՏՍ»-ը ձեռք բերելու հնարավորությամբ լրջորեն հետաքրքրված է ընկերության նախկին գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, հայտնում են ՍիվիլՆեթի աղբյուրները։ Ռալֆ Յիրիկյանը ընկերության գլխավոր տնօրենն էր մոտ 18 տարի՝ մինչև այս տարվա հունիսը։
Յիրիկյանը մտադիր է հեռահաղորդակցության օպերատորի բաժնետոմսերը ձեռք բերել ամբողջությամբ և ներկայում «ՄՏՍ-Հայաստան»-ի ռուս սեփականատերերի հետ բանակցությունների փուլում է, ներկայացրել է գնային առաջարկ։
ՍիվիլՆեթը հոկտեմբերի 10-ին գրել էր, որ «ՄՏՍ-Հայաստան»-ը հանվել է վաճառքի, վաճառքի արժեքը գերազանցում է 160 մլն դոլարը։ Հավանական գնորդների ցանկում են ռուսական հանրահայտ բուքմեքերական 1xbet ընկերության սեփականատերերը, ինչպես նաև Հայկ և Ալեքսանդր Եսայանները, որոնք «Տելեկոմ Արմենիա»-ի սեփականատերերն են։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում