Որքա՞ն է կազմել ՌԴ դաշնային բյուջեի դեֆիցիտը

1 Min Read

2025 թվականի հունվար-փետրվար ամիսներին Ռուսաստանի Դաշնության դաշնային բյուջեն կատարվել է 3,841 տրիլիոն ռուբլու դեֆիցիտով, հայտնում է Դաշնային գանձապետարանը։

Գանձապետարանի տվյալներով՝ 2025 թվականի առաջին երկու ամիսների դաշնային բյուջեի եկամուտները կազմել են 3,923 տրլն ռուբլի, մինչդեռ Ֆինանսների նախարարությունը (Մինֆին) գնահատում է այդ ցուցանիշը 5,344 տրլն ռուբլի։ Բյուջեի ծախսերը, ըստ գանձապետարանի, կազմել են 7,764 տրլն ռուբլի, մինչդեռ Մինֆինի նախնական գնահատականով՝ 8,045 տրլն ռուբլի։

Երկու գերատեսչությունների հաշվետվությունների միջև հիմնական տարբերությունը պայմանավորված է եկամուտների հաշվառման մեթոդաբանությամբ։ Գանձապետարանը 1,421 տրլն ռուբլով ավելի քիչ եկամուտ է հաշվարկել, քան Մինֆինը։

Մինֆինը պարզաբանել է, որ իր նախնական հաշվարկներում եկամուտները ներկայացված են միասնական հարկային հաշվի (ЕНС) մուտքերի հաշվառմամբ, որոնք վերաբերում են ֆեդերալ եկամուտներին 2025 թվականի մարտի 1-ի դրությամբ։

Սակայն փետրվարի վերջին օրը, 28-ը, համընկել է ուրբաթ օրվա հետ, որը ոչ միայն ամսվա վերջին աշխատանքային օրն էր, այլև հարկերի վճարման վերջնաժամկետը։ Սա կարող էր հանգեցնել նրան, որ որոշ հարկային մուտքեր պաշտոնապես չեն գրանցվել բյուջեում մինչև ամսվա ավարտը և արտացոլվել են միայն հաջորդ հաշվետու ժամանակահատվածում։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով