Ռուսաստանի Իրկուտսկի մարզի հարավային հատվածում կրիպտոարժույթների մայնինգը կարող է ամբողջությամբ արգելվել արդեն 2025 թվականի ապրիլի 1-ից, հայտնում է «Коммерсантъ»-ը։ Խոսքը վերաբերում է հանրային և մասնավոր մայնինգի լիակատար արգելքին մինչև 2031 թվականի մարտի 15-ը։
Հունվարի 1-ից Ռուսաստանի որոշ տարածքներում, այդ թվում Իրկուտսկի մարզի որոշ շրջաններում, արդեն գործում էր միայն սեզոնային արգելք՝ ձմեռային ամիսների համար։
Գուբերատոր Իգոր Կոբզևը դեռևս փետրվարին նամակով դիմել էր Վլադիմիր Պուտինին՝ առաջարկելով ամբողջական արգելք, ինչպես նաև անջատված մայներների սարքավորումների բռնագանձում՝ սոցիալապես կարևոր ծրագրերի համար։
Հրատարակության տվյալներով, մարզի հարավային հատվածում գտնվող խոշոր մայնինգային կենտրոնները պիկային պահերին սպառում են մինչև 650 ՄՎտ էլեկտրաէներգիա։
«Коммерсантъ»-ի տվյալներով, այս հարցը արդեն քննարկվել է էներգետիկայի ոլորտի կառավարական հանձնաժողովում, և իշխանությունները հակված են աջակցել նախաձեռնությանը։ Մայնինգի շուկայում գործող մասնագետները կարծում են, որ արգելքի դեպքում գործող մայնինգային կենտրոնները կարող են հայտնվել փակուղային իրավիճակում, քանի որ այլընտրանքային էլեկտրական ցանցերին միանալու հնարավորություն գրեթե չկա։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում