Ամերիկացի ձեռներեց և միլիարդատեր Իլոն Մասկը մարտի 29-ին հայտարարեց, որ իր xAI ստարտափը, որը մշակել է Grok նեյրոնային ցանցը, ձեռք է բերել X սոցիալական ցանցի (նախկինում՝ Twitter) բոլոր բաժնետոմսերը։
«xAI-ը ձեռք է բերել X-ը բոլոր բաժնետոմսերի գործարքով: Միասնական արժեքը կազմում է 80 միլիարդ դոլար, իսկ X-ն արժե 33 միլիարդ դոլար»,— գրել է Մասկը X-ում:
Նա հիշեցրել է, որ xAI-ը հիմնադրվել է երկու տարի առաջ և այժմ մեծ արագությամբ ստեղծում է տվյալների մշակման մոդելներ:
Մասկը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ստարտափի և սոցիալական ցանցի ապագան կապված է, դրանց միավորումը հսկայական ներուժ ունի, քանի որ xAI-ն կկարողանա օգտագործել արհեստական ինտելեկտի ոլորտում իր փորձը՝ մեծ X ծածկույթով աշխատելու համար։
Փետրվարին ամերիկացի ձեռներեցը ներկայացրեց Grok 3-ը՝ հաջորդ սերնդի նեյրոնային ցանցը, որը մշակվել է xAI-ի կողմից: Միլիարդատիրոջ խոսքով՝ այս մոդելը 10 անգամ ավելի հզոր է նախորդից և թեստերում գերազանցել է իր հիմնական մրցակիցներին՝ GPT-4o, Claude 3.5 Sonnet, Gemini-2 Pro և DeepSeek-V3՝ լուծելով խնդիրներ մաթեմատիկայի, կոդերի ստեղծման և գիտական աշխատանքում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում