Հանրահայտ ընկերությունները վերադառնո՞ւմ են Ռուսաստան

1 Min Read

Հարավկորեական Samsung, LG Electronics և Hyundai ընկերությունները դիտարկում են ռուսական շուկա վերադառնալու հնարավորությունը ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի և Ռուսաստանի դեմ որոշ պատժամիջոցների հնարավոր վերացման բանակցությունների ֆոնին․ գրում է The Korea Times-ը։

Պարբերականի տվյալներով՝ LG-ն մասամբ վերսկսել է աշխատանքը մերձմոսկովյան գործարանում։ Ընկերության ներկայացուցիչը The Korea Times-ին ասել է, որ աշխատանքի վերսկսումը նպատակ ունի «կանխելու արտադրական օբյեկտների վատթարացումը, որոնք անգործության են մատնված պատերազմի սկզբից»: Գործարան նոր մատակարարումներ չեն եղել. նրանք օգտագործում են այն նյութերը, որոնք արդեն ունեն։

LG Electronics-ի գործադիր տնօրեն Չո Ջու Վանն ասել է, որ ընկերությունը «զգույշ է, քանի որ պատերազմը դեռ չի ավարտվել», բայց հավելել է, որ «մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին, քանի որ պատժամիջոցները չեղարկելու դեպքում կարող ենք վերսկսել աշխատանքը»:

Հրատարակությունը պնդում է, որ Hyundai-ն նույնպես ուսումնասիրում է Ռուսաստան վերադառնալու հնարավորությունը։ Hyundai Motor Group-ի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ «դեռևս որոշում չի կայացվել, ընկերությունը ուշադիր հետևում է իրավիճակի զարգացմանը»։

Հրապարակումը մանրամասներ չի հայտնում Samsung-ի՝ ռուսական շուկա հնարավոր վերադարձի մասին։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով