ԱՄՀ-ն հավանություն է տվել Ուկրաինային 400 միլիոն դոլարի տրանշի հատկացմանը՝ երկրի յոթերորդ տնտեսական վերանայման շրջանակներում։
Ծրագրի շրջանակներում վճարումների ընդհանուր գումարը կկազմի 10,1 մլրդ դոլար։ Տրանշն ուղղված է Ուկրաինայի բյուջեին աջակցելուն։
ԱՄՀ-ն արձանագրել է առաջընթաց բարեփոխումների, եկամուտների մոբիլիզացման և արտաքին աջակցության ոլորտում, որոնք նպաստում են մակրոտնտեսական կայունությանը: Միևնույն ժամանակ, հետագա հաջողությունները պահանջում են ջանքեր հարկային և հակակոռուպցիոն բարեփոխումների, ինչպես նաև պարտքի վերակառուցման ոլորտներում։
Կանխատեսվում է, որ 2025 թվականին Ուկրաինայի տնտեսական աճը կդանդաղի, իսկ 2024 թվականին գործազրկությունը կնվազի մինչև 10,2 տոկոս:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում