Իրաքը ցանկանում է զարգացնել արդյունաբերական համագործակցությունը Ռուսաստանի հետ

1 Min Read

Ռուսաստանի Դաշնության և Իրաքի միջև համագործակցությունը լայնորեն զարգացած է նավթարդյունաբերության ոլորտում, սակայն Բաղդադը մտադիր է զարգացնել Մոսկվայի հետ համագործակցության այլ ոլորտներ՝ մասնավորապես արդյունաբերություն, առևտուր և առողջապահություն։ Այս մասին ասել է Ռուսաստանում Իրաքի դեսպան Աբդուլռահման Համիդ Մուհամեդ Ալ-Հուսեյնին:

Նա կարևորել է նավթային ոլորտում համատեղ աշխատանքը՝ որպես երկու երկրների միջև համագործակցության հիմք:

«Ներկայումս շատ ռուսական ընկերություններ գործում են Իրաքում՝ շատ պարզ, հեշտ և ապահով… Այնուամենայնիվ, մենք ձգտում ենք զարգացնել հարաբերություններ այլ ոլորտներում՝ արդյունաբերություն, առևտուր և առողջապահություն»,- ասել է նա ՌԴ Առևտրաարդյունաբերական պալատում ռուս-իրաքյան գործարար համաժողովի ժամանակ։

Ռուսաստանի Դաշնության Առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Վլադիմիր Պադալկոն նշել է, որ ներկայումս Իրաքում գործում է մոտ 50 ռուսական ընկերություն։

 

Կիսվեք այս հոդվածով