Հայաստանն իր փոքր տնտեսությամբ ոչ միայն կարողանում է ներմուծել, այլ նաև արտահանում է պարենային ապրանքներ։ Վերջիններիս մեջ ներառված են հիմնականում կոնյակը, գինին հանքային ջուրը, միրգը, պանիրը և ձուն։
2024 թ․ ՀՀ պարենամթերքի արտահանման ծավալներն արձանագրևել են հետևյալ արդյունքները․
Առաջին հորիզոնականում է գտնվում մրգի արտահանումը, որի ծավալները 2024թ․ կազմել ե մոտ 93 հզր տոննա` նախորդ` 2023 թ․ համեմատ կրճատելով 1%-ով։
Երկրորդ տեղում է կոնյակի արտահանումը, որի ծավալները 2024 թ․ կազմել է մոտ 80 հզր տոննա. 2023 թ․ համեմատ նվազելով 2 %-ով։
Հանքային ջրերի արտահանման ծավալներն աճել են 7 %-ով՝ կազմելով մոտ 38 հզր տոննա։
Նշենք նաև, որ պարենամթերքի արտահանման զգալի աճ է արձանագրվել պանրի մասով. 2023-ի համեմատ արտահանման ծավալներն աճել են 44%-ով՝ կազմելով մոտ 1,919 տոննա։
Ներմուծում. Ի՞նչ պարենային ապրանքներ է գնում Հայաստանը. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ
Արտահանման ծավալների կտրուկ անկում է արձանագրվել ձվի մասով. ծավալները կրճատվել են 88%-ով՝ կազմելով մոտ 20 տոննա։
Նկատենք, որ մրգի արտահանման ծավալներում զգալի տեղ է զբաղեցնում խաղողի արտահանումը, որի ծավալները 2024 թ․ 2023 թ․ համեմատ կրճատվել են 22 %-ով՝ կազմելով մոտ 12 հզր տոննա։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում