Մոտ 2% աճ գրանցած տարիներից հետո 2025թ․ բանկային 500 խոշորագույն բրենդների ընդհանուր արժեքն աճել է 13%-ով, ինչը 2019 թ․ 15% ցուցանիշից ի վերամենաբարձր արդյունքն է: 500 խոշորագույն բանկային բրենդների ընդհանուր արժեքը 2025թ․ դրությամբ կազմում է $1․6 տրլն։
2025թ․ ամենաթանկ բանկային բրենդների թոփ տասնյակին կարող ենք ծանոթանալ ստորև․
Նայելով վիճակագրական տվյալներին՝ նկատում ենք, որ 2025 թ․ բանկային ամենաթանկ բրենդների թոփ տասնյակում հայտնվել են ընդամենը 2 երկրի՝ Չինաստանի և ԱՄՆ-ի բանկերը։
Ամենաթանկ բրենդը չինական ICBC բանկինն է, որի բրենդի արժեքը 2025թ․ կազմել է մոտ $79 մլրդ։
Երկրորդ հորիզոնականում է կրկին չինական China Construction Bank-ը, որի բրենդի արժեքը կազմել է մոտ $78 մլրդ։
Երրորդ տեղում է հայտնվել չինական Agricultural Bank of China բանկը։ Վերջինիս բրենդի արժեքը 2025 թ․ կազմել է մոտ $79 մլրդ։
Հաջորդիվ չինական Bank of China-ն է` որպես բրենդ` մոտ $64 մլրդ արժեքով։
Վերջապես 5-րդ հորիզոնականում է հայտնվում ամերիկյան Bank of America-ն. բրենդի արժեքը կազմում է մոտ $45 մլրդ։
Ամերիկյան BlackRock-ը` Պանամայի նավահանգիստների նոր սեփականատեր. WSJ
Նկատենք, որ չինական երեք բանկի՝ ICBC-ի, China Construction Bank-ի և Agricultural Bank of China-ի վարկանիշը գտնվում է AAA+ մակարդակում, իսկ թոփ տասնյակի ցուցակում ներառված ամերիկյան բանկերից միայն Bank of America-ի վարկանիշն է AAA:
Ցուցակում ներառված ամերիկյան մյուս բանկերի վարկանիշը տատանվում է AA և AA+ մակարդակներում։ Ամենաթանկ ապրանքանիշով բանկերի թոփ տասնյակը եզրափակում է կրկին չինական մեկ այլ բանկ` China Merchants Bank-ը, որի ապրանքանիշի արժեքը կազմել է մոտ $28 մլրդ, իսկ վարկանիշը գտնվում է AA+ մակարդակում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում