Վրաստանն իր բիթքոյնի կապիտալով հայտնվել է թոփ 10 երկրների ցանկում

1 Min Read

2024 թ. տվյալներով Վրաստանը ձեռք է բերել 5.51 միլիոն դոլարին համարժեք 66 բիթքոյն:  Այսպիսով` մեր հարևան երկիրը հայտնվել է թոփ 10 կառավարությունների անվանացանկում, որոնք թվային ակտիվներ են կուտակում։

Ամենամեծ թվային ակտիվների պահուստային ֆոնդն ունի Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարությունը՝ 35 միլիարդ դոլարին համարժեք 420,000 բիթքոյն։

ԱՄՆ-ի կապիտալը գնահատվում է 16.52 դոլարին համարժեք 198,109 բիթքոյն։ Հավելենք, որ ԱՄՆ նորանշանակ նախագահ Դոնալդ Թրամփն այս ամիս ստորագրել է ռազմավարական բիթքոյն ռեզերվ ստեղծելու հրամանագիր։

Չինաստանի թվային ակտիվների պահուստները գնահատվում են 16.2 միլիարդ դոլարին համարժեք 194,000 բիթքոյն։

Ըստ հեղինակի՝ թվային արժեքները մեծ հետաքրքրություն են ներկայացնում կառավարությունների համար, քանի որ գնալով դրանց դերը մեծանում է համաշխարհային տնտեսության մեջ։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով