Ներդրողների հետաքրքրությունը Վրաստանի էներգետիկ ոլորտում աճում է, և կառավարության հայտարարած քաղաքականությունը՝ դառնալ էներգետիկ անկախ մինչև 2030 թվականը, հասանելի է, ասել է Վրաստանի էկոնոմիկայի նախարարության էներգետիկ քաղաքականության և ներդրումային նախագծերի դեպարտամենտի ղեկավար Ջուբո Տուրաշվիլին:
Էներգետիկ ոլորտի զարգացումը և էներգետիկ անկախության ապահովումը Վրաստանի կառավարության կարևոր առաջնահերթություններից են։ Իշխանությունները բազմիցս հայտարարել են սպառման աճի ֆոնին այս ոլորտը զարգացնելու անհրաժեշտության մասին։
«Նախարարությունն ուղիղ բանակցությունների միջոցով ստացել է 435 առաջարկ՝ 11170 մեգավատ ընդհանուր դրվածքային հզորությամբ, ինչը նշանակում է, որ Վրաստանի կառավարության հայտարարած քաղաքականությունը, որ մեր երկիրը պետք է դառնա էներգետիկ անկախ մինչև 2030 թվականը, իրատեսական է և հասանելի»,- ասել է Տուրաշվիլին նշել է, որ գնային տարբերությանն աջակցելու սկզբունքը, որն առաջարկել է Վրաստանի կառավարությունը էներգետիկ ոլորտին աջակցելու համար, գրավիչ է ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա ներդրողների համար։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում