Թրամփը պայման է նշել ԵՄ-ի եւ Կանադայի դեմ էլ ավելի շատ մաքսատուրքեր մտցնելու համար

1 Min Read

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է ավելի խիստ մաքսատուրքեր կիրառել Եվրամիության եւ Կանադայի համար, եթե նրանք համագործակցեն Վաշինգտոնին վնասելու համար։

«Եթե Եվրամիությունը որոշի համագործակցել Չինաստանի հետ, որպեսզի տնտեսական վնաս պատճառի ԱՄՆ-ին, ապա ի պատասխան ես կմտցնեմ նրանց դեմ մասշտաբային մաքսատուրքեր, շատ ավելի կոշտ, քան այժմ նախատեսվածները»,- գրել է նա Truth Social սոցցանցի իր էջում։

ԱՄՆ նախագահի խոսքով՝ դա կարվի ԱՄՆ-ին՝ երկու կողմերի «լավագույն բարեկամին» պաշտպանելու համար։

Փետրվարի 10-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել էր 25 տոկոսի չափով մաքսատուրք սահմանել արտասահմանից երկիր պողպատի եւ ալյումինի բոլոր մատակարարումների համար։

Մարտի 12-ից ուժի մեջ մտած որոշումը վերաբերում է Արգենտինայից, Ավստրալիայից, Բրազիլիայից, Մեծ Բրիտանիայից, Եվրոպական միությունից, Կանադայից, Մեքսիկայից, Հարավային Կորեայից եւ Ճապոնիայից մատակարարումների վրա։

Մարտի 4-ին ԱՄՆ վարչակազմը մաքսատուրքեր է մտցրել 25 տոկոսի չափով Կանադայից եւ Մեքսիկայից գրեթե ողջ ներմուծման վրա, ինչպես նաեւ բարձրացրել է Չինաստանից ներկրվող ապրանքների մաքսատուրքերը 10 տոկոսից 20-ի։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով