Հինգշաբթի նավթի գինը շարունակել է թույլ բարձրանալ՝ նախորդ աճուրդների ուժեղ աճից հետո՝ այս տարվա սկզբից ի վեր ԱՄՆ պաշարների ամենակտրուկ անկման տվյալների հիման վրա:
Brent մակնիշի նավթի մայիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում մեկ բարելի դիմաց կազմում եմ 73,88 դոլար, ինչը 0,09 դոլարով (0,12 տոկոս) գերազանցում է նախորդ աճուրդների փակման ցուցանիշը։ Չորեքշաբթի այս պայմանագրերն աճել են 0,77 դոլարով (1,1 տոկոս)՝ հասնելով 73,79 դոլարի մեկ բարելի դիմաց։
WTI-ի մայիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում աճել են 0,11 դոլարով (0,16 տոկոս)՝ հասնելով 69,76 դոլարի մեկ բարելի դիմաց։ Նախորդ նստաշրջանի արդյունքներով՝ այս պայմանագրերի արժեքն աճել է 0,65 դոլարով (0,9 տոկոս%)՝ հասնելով 69,65 դոլարի՝մեկ բարելի դիմաց։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում