Random9 թոքենի արժեքն աճել է ավելի քան 750 000% Իլոն Մասկի գրառումից հետո, սակայն 30 րոպեի ընթացքում այն գրեթե ամբողջությամբ արժեզրկվել է։
Մարտի 23-ի երեկոյան Մասկը սոցիալական ցանց X-ում (նախկինում՝ Twitter) գրել է, որ իր կերպարը Path of Exile (POE) խաղում զբաղեցնում է երրորդ տեղը։
Երբ հետևորդներից մեկը հարցրել է նրա կերպարի անունը, նա պատասխանել է, որ ունեցել է մի քանի կերպար. նախորդը՝ BeLessDumb, մահացել է, իսկ ներկայիս կերպարն անվանվել է Random9։
Միաժամանակ Ethereum բլոկչեյնում գործարկվել է թոքեն՝ Elon’s POE account (Random9) անվանումով, որի գինը դրամատիկորեն աճել է։
3 ժամվա ընթացքում թոքենի արժեքն աճել է 752 852%-ով՝ $0,000002117 → $0,01594
Սակայն կտրուկ աճից հետո Random9-ը ևս ավելի արագ արժեզրկվեց. 30 րոպե անց այն կորցրեց գրեթե ամբողջ արժեքը։
📌 Սկամ (խաբեություն) թե՞ ոչ
Dexscreener-ի տվյալներով, թոքենի առուվաճառքը կասեցվել է անմիջապես անկումից հետո։ Թեև այն անցել է մեծ մասամբ ստուգումները, GoPlus-ի վերլուծաբանները Random9-ը դասել են HoneyPot սքամ-թոքենների շարքին։
💡 HoneyPot (մեղրի կուժ) սքամի էությունը
-
Խաբեբան ստեղծում է գրավիչ պայմաններով կրիպտոարժութային նախագիծ
-
Նպատակը՝ ներդրողներից գումար, անձնական տվյալներ կամ գաղտնի տեղեկատվություն կորզելը
Հետագա վերլուծությամբ համայնքը հայտնաբերել է, որ
Տասնյակ կրիպտո-դրամապանակներ ստեղծվել են թոքենի գործարկումից 6 օր առաջ
Դրանք համալրվել են Bybit և MEXC կրիպտոբորսաներից
Դրամապանակների պատմությունը նույնական է, և դրանք միաժամանակ սկսել են գնել Random9
Գնումների մեծ մասը պատկանել է հենց այս դրամապանակներին
Այս ամենը ցույց է տալիս, որ Random9-ը, ամենայն հավանականությամբ, խարդախ սխեմա է եղել, որը տուժեց արագ «Pump & Dump» գործողությունից։
Տրանզակցիաների ուսումնասիրությունը բացահայտում է, որ որոշ դրամապանակներ կարողացել են բավականին շահավետ գործարքներ կատարել։
Օրինակ՝
-
Առաջին գնորդը ձեռք է բերել $41-ի թոքեններ,
-
Մի քանի րոպե անց վաճառել դրանց մեծ մասը $6,7 հազարով։
Նմանատիպ իրավիճակներ եղել են նաև նախկինում
Հունվարին կտրուկ աճեցին ու արժեզրկվեցին թոքեններ, որոնք անվանակոչվել էին Մասկի POE խաղային կերպարի՝ FatalismFTW-ի անունով։
-
Այսպիսի թոքեններ գործարկվել էին միաժամանակ Ethereum և Solana բլոկչեյններում։
Մասկի մյուս խաղային կերպարները նույնպես ազդել են շուկայի վրա
-
Նախկին կերպարը Percy Verence էր,
-
Դրանից առաջ՝ Kekius Maximus։
2024 թվականի վերջում Մասկը նույնիսկ X-ում (նախկինում Twitter) փոխեց իր անունը Kekius Maximus-ի։
Այդ պահի ֆոնին KEKIUS թոքենը (անանուն ստեղծողներից) աճեց ավելի քան 3000%։
Կարճ ժամանակով թոքենի շուկայական արժեքը գերազանցեց $500 միլիոնը։
Երբ Մասկը փոխեց կերպարն ու նոր անուն ընտրեց (Percy Verence),
PERCY թոքենի գինը ևս 50%-ով աճեց։
Այս օրինաչափությունները ցույց են տալիս, որ ցանկացած՝ Մասկի կողմից ակնարկված անուն կարող է դառնալ թոքենային մանիպուլյացիայի պատճառ՝ «Pump & Dump» սխեմայով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում