Զենքի ներմուծման ծավալներով առաջատար երկրները. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

Չնայած Դոնալդ Թրամփի խաղաղությանն ուղղված ջանքերին՝ աշխարհում շարունակվում է զենքի ձեռքբերման մրցավազքը։ Փաստացի խարխլվել  են միջազգային անվտանգության հիմքերը․ ոչ մի երկիր չունի երաշխիք, որ իր սահմանները կմնան անխախտ ու անվտանգ։

Այս անկայունության ֆոնին տարբեր երկրների միջև տեղի է ունենում զենքի ու զինամթերքի անվերահսկելի առուվաճառք։ 


ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» բարեգործական խաղին


Հետաքրքիր է ուսումնասիրել վերջին հինգ տարիների ընթացքում զինամթերք ներմուծող առաջատար երկրները․

Վերջին 5 տարում՝ 2020-2024թթ, զենքի ներմուծման համաշխարհային ծավալների շուրջ 9%-ը պատկանում է Ուկրաինային, որը հակամարտության մեջ է աշխարհի միջուկային գերտերության հետ։ ՈՒկրաինայի զենքի ներմուծման մասնաբաժինը 2015-2019 թթ. կամ նախորդ 5 տարվա համեմատ աճել է հսկայական տեմպերով։ Ուկրաինային հիմնական զենք մատակարարողներն են ԱՄՆ-ն, Գերմանիան և Լեհաստանը։

Երկրորդ տեղում է հայտնվել Հնդկաստանը, որի մասնաբաժինը զենքի ներմուծման ընդհանուր ծավալներում կազմել է 8%։ Ի տարբերություն Ուկրաինայի՝ Հնդկաստանը միջուկային տերություն է, որը հակամարտող երկիր է մեկ այլ միջուկային գերտերության՝ Պակիստանի հետ, թեև Հնդկաստան-Պակիստան հակամարտությունն ակտիվ փուլում չէ։

Հնդկաստանին զենք մատակարարող հիմնական երկրներն են Ռուսաստանը, Ֆրանսիան և Իսրայելը։

Երրորդ տեղում են հայտնվել ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան՝ յուրաքանչյուրը  7%  մասնաբաժնով։ Մերձավոր Արևելքը շարունակում է մնալ աշխարհի ամենաթեժ կետերից մեկը։ Այս իմաստով տարօրինակ չէ տարածաշրջանի երկու խոշոր պետությունների զինումը։ Թե՛ Քաթարին, թե՛ Սաուդյան Արաբիային զենք է մատակարարում հիմնականւմ ԱՄՆ-ն։

Ցուցակում է գտնվում նաև Ճապոնիան, որի մասնաբաժինը զենքի ներմուծման ծավալում կազմել է 4 %։ Ճապոնիայի պարագայում խնդիր է կա Չինաստանին և Հս․ Կորեային զսպելու տեսանկյունից։  Վերոնշյալ ցուցակից դուրս է ԱՄՆ-ը, որի  զենքի ներմուծման մասնաբաժինը  կազմել է 3․1%։ ԱՄՆ-ն զենք է ձեռք բերել Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից և Իսրայելից։              

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով