Իրանական ռիալը հասել է պատմական նվազագույնի դոլարի նկատմամբ

1 Min Read

Իրանական ռիալը հասել է պատմական նվազագույնի ԱՄՆ դոլարի նկատմամբ` իջնելով մինչև 1,036 մլն ռիալ: Այս մասին հայտնում է TGJU ֆինանսական գործակալությունը։

Ռիալի փոխարժեքը նախորդ արժեքների համեմատ նվազել է 50 հզր միավորով: Սա պատժամիջոցների ճնշման և գնաճի ֆոնին ազգային արժույթի երկարաժամկետ թուլացման շարունակությունն է։


Սահմանվել են Իրանից ԵԱՏՄ գյուղատնտեսական ապրանքների անմաքս ներմուծման քվոտաներ


Դեկտեմբերին Մեհր գործակալությունը հայտնել էր, որ իրանական արժույթն էական փոփոխությունների կենթարկվի։ Նախագահ Մասուդ Պեզեշքիանը խորհրդարան է ներկայացրել ֆինանսական բարեփոխումների մասին օրինագիծ, որը ենթադրում է ազգային արժույթից՝ ռիալից, չորս զրոների հեռացում եւ այն «թումանով» փոխարինում:

Նոյեմբերին Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Մոհամմադ Ֆարզինը հայտարարել էր, որ Իսլամական Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունն ամբողջությամբ հանել են դոլարը փոխադարձ հաշվարկներից՝ երկու երկրների միջև ավելի վաղ կնքված ֆինանսական համաձայնագրերի շնորհիվ:

 

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով