ՀՀ ներքին պարտքն անշեղորեն աճում է. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

Հայաստանի ներքին պարտքն անշեղորեն աճում է։ Վիճակագրական տվյալների համաձայն՝ ՀՀ ներքին պարտքը 2025 թ․ հունվարի վերջի դրությամբ կազմել է ֏ 2․57 տրլն կամ $6․45 մլրդ։ Փաստացի, նախորդ ամսվա համեմատ ներքին պետական պարտքն ավելացել է ֏ 337․7 մլրդ-ով։

Ներքին պետական պարտքի  ծավալների զգալի մասը պատկանում է  ռեզիդենտների կողմից ձեռք բերված շրջանառության մեջ գտնվող պետական գանձապետական պարտատոմսերին։

Վերջինիս ծավալները 2025 թ․ հունվարի վերջի դրությամբ կազմել է ֏2․3 տրլն կամ $5․9 մլրդ։


ՀՀ պետական պարտքը 2024թ․ դեկտեմբերի վերջի դրությամբ մոտ է $13 մլրդ-ի շեմին. ՏԵՍԱՆՅՈՒԹ


Պետական պարտատոմսերի տեղաբաշխման եկամտաբերությունը ցույց է տալիս պարտատոմսերի գրավչության աստիճանը․

Պետական գանձապետական պարտատոմսերի եկամտաբերությունը 2024թ․ ընթացքում նվազման միտում է ունեցել։ Մասնավորապես, վիճակագրական տվյալների համաձայն 2024 թ․ պետական պարտատոմսերի եկամտաբերության մակարդակը միջինում կազմել է 9․84%, այն պարագայում, երբ 2023 թ․ եկամուտաբերության մակարդակը գտնվում էր միջինում  10․83% մակարդակում։

Վիճակագրական տվյալները փաստում են, որ պետական պարտատոմսերի եկամտաբերության անկումը 2024թ․ 2023թ․ համեմատ կազմել է 9․2%։

2024 թ․ հունվարին 2023 թ․ հունվարի համեմատ պետական պարտատոմսերի եկամտաբերության անկումը կազմել է 6․5%։ 2024 թ․ 2023 թ․ համեմատ պարտատոմսերի եկամտաբերության ամենամեծ ամկումը՝ 17․3%, դիտվել է 2024 թ․ մարտ ամսին։

Նկատենք, որ պետական գանձապետական պարտատոմսերի ծավալներում զգալի մասնաբաժին ունեն շրջանառության մեջ գտնվող երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերը, որոնց  ծավալը 2024թ․  դեկտեմբերի վերջի դրությամբ կազմել է ֏1.4 տրլն։

 

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով