CDA Online հավելվածի նոր թարմացումը` նոր հնարավորություններով. Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա

2 Min Read

Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան (ՀԿԴ) ուրախությամբ հայտարարում է CDA Online հավելվածի նոր և ընդլայնված տարբերակի գործարկման մասին, որը նախատեսված է ներդրողների փորձառությունն էլ ավելի բարձրացնելու համար։ Թարմացված տարբերակը ներառում է մի շարք նորարարական հնարավորություններ, որոնք ապահովում են ավելի մեծ հասանելիություն, հարմարավետություն և արդյունավետություն։

Նոր հնարավորություններ CDA Online հավելվածում

  • Արժեթղթային հաշվի բացում և հավելվածում գրանցում — Ներդրողները, ովքեր դեռևս չունեն արժեթղթային հաշիվ, այժմ կարող են գրանցվել CDA Online հավելվածում՝ օգտագործելով Մասնակից օպերատորների մոտ բացված բանկային կամ այլ հաշիվները և միաժամանակ բացել արժեթղթային հաշիվ Կենտրոնական դեպոզիտարիայի համակարգում:
  • Կորպորատիվ գործողությունների հասանելիություն — CDA Online հավելվածը Հայաստանում միակն է, որը ներդրողներին հնարավորություն է տալիս հետևել թողարկողների կողմից իրականացված կորպորատիվ գործողություններին, ներառյալ բաժնետոմսերի բաժանումը կամ համախմբումը, կանոնադրական կապիտալի փոփոխությունները և այլ կարևոր իրադարձություններ:
  • Ամբողջական էլեկտրոնային քվեարկություն — ներդրողները կարող են առցանց մասնակցել ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա թողարկողների (այն թողարկողների, ովքեր անհրաժեշտ տեղեկատվությունը ուղղակի կամ անուղղակի կերպով տրամադրում են ՀԿԴ-ին) բաժնետիրական ժողովներին՝ օգտագործելով CDA Online հավելվածը:

CDA Online – Ներդրողների համար եզակի թվային հարթակ

CDA Online հավելվածը գործարկվել էր 2022 թվականին՝ առաջարկելով օգտատերերին հեռահար և արագ հասանելիություն իրենց արժեթղթերի հաշվի վերաբերյալ տեղեկատվությանը, գործարքների կատարմանը, ինչպես նաև կենսաթոշակային հաշվի մնացորդի ստուգմանը։ Այն առաջին հարթակն է Հայաստանում, որը ներդրել է միջազգային ստանդարտներին համապատասխան էլեկտրոնային քվեարկության մեխանիզմ։

Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի բջջային և վեբ հավելվածը եզակի է իր տեսակով ոչ միայն Հայաստանում, այլև միջազգային մակարդակում։ Այն հնարավորություն է տալիս օգտատերերին իրականացնել մի շարք դեպոզիտար գործարքներ ցանկացած վայրից և ցանկացած պահի՝ ապահովելով առավելագույն հարմարավետություն։

Ինչպես գրանցվել

CDA Online հավելվածում կարող են գրանցվել այն իրավաբանական և ֆիզիկական անձիք, ովքեր դեպոզիտար հաշվի օպերատորների մոտ ունեն բացված արժեթղթային հաշիվ և/կամ մասնակից օպերատորների մոտ բացված բանկային/այլ հաշիվ։

Այս շարունակական թարմացումները և նոր հնարավորությունները հանդիսանում են ՀԿԴ-ի հանձնառության մի մասը՝ տրամադրելու ներդրողներին ամենաարդյունավետ և արդիական գործիքները՝ իրենց ներդրումները կառավարելու համար։

Թարմացված տարբերակն արդեն հասանելի է բոլոր գրանցված օգտատերերի համար։ Եթե դեռ չեք գրանցվել, ներբեռնեք CDA Online հավելվածը և օգտվեք բոլոր հնարավորություններից։ Հավելվածը հասանելի է App Store և Google Play-ում։

Իմացեք ավելին CDA Online հավելվածի մասին Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի պաշտոնական կայքում։

 

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով