Հինգշաբթի կեսօրին Եվրոպայում գազի բորսայական գներն արագացրել են աճը մինչև 11% և գրեթե հասել 1270 դոլարի՝ հազար խորանարդ մետրի դիմաց։
Նոյեմբերյան ֆյուչերսները (ըստ եվրոպական խոշորագույն TTF կենտրոնի ինդեքսի) թանկացել են 11%-ով՝ մինչև 1267,3 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց։
Դինամիկան բերված է նախորդ առևտրային օրվա հաշվարկային գնի համեմատությամբ, որը կազմել է 1140,1 դոլար։ ֆյուչերսների սեպտեմբեր ամսվա հաշվարկային միջին գինը, ըստ РИА Новости-ի հաշվարկների, նվազել է մինչև 2,093 դոլար՝ հազար խորանարդ մետրի համար (-14,6% ամսական արտահայտությամբ), մինչդեռ օգոստոսին այն փոքր-ինչ գերազանցել է 2,450 դոլարը (+35,7%):
Վերջինս ռեկորդային է դարձել Եվրոպայում գազային հանգույցների շահագործման ողջ պատմության համար՝ սկսած 1996թ.-ից։ Չնայած աշնանը գրանցված անկմանը, գազի գինը դեռ մի քանի անգամ բարձր է նախորդ տարվա համեմատ։
Վերլուծաբանները նշել են, որ Եվրոպայում գազի գնի անկումը պայմանավորված է ստորգետնյա գազի պահեստներում բավարար պաշարների առկայությամբ, սակայն կարող է գների նոր աճ գրանցվել։
Հիշեցնենք, որ մարտի սկզբին, ռուսական էներգառեսուրսների ներմուծման արգելքի մտավախությունների պատճառով, գազի գները չորս օր անընդմեջ թարմացրին իրենց պատմական առավելագույն ցուցանիշները։
Հազար խորանարդ մետրի դիմաց գնային ռեկորդը՝ 3892 դոլար է, գրանցվել է մարտի 7-ին։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում