Բնակարանների առուվաճառքի քանի՞ գործարք է գրանցվել Երևանում. 2025թ․ հունվար. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

ՀՀ անշարժ գույքի շուկայում տեղի են ունենում փոփոխություններ։ Մինչև Երևանում եկամտահարկով բնակարան գնելու արտոնության դադարեցումը, գրեթե ամբողջ շինարարությունը կենտրոնացած էր Երևանում։ Գնալով է’լ ավելի էին կրճատվում կանաչապատ և ազատ տարածքները՝ վտանգներ ստեղծելով քաղաքի հետագա զարգացման համար։

Հիմա տեղի է ունենում հակառակ գործընթացը։ Եվ չնայած պետության քաղաքականության նպատակները հասկանալի են, այնուամենայնիվ, Երևանում շինարարության դանդաղումը կարող է հանգեցնել շուկայի լճացման։ Ներկայումս  անշարժ գույքի առաջարկը կարծես բավականին գերազանցում է պահանջարկին, ինչի հետևանքով կարող է գների կտրուկ անկում գրանցվել այնքան ժամանակ, քանի դեռ առաջարկն ու պահանջարկը անշարժ գույքի շուկայում չեն հավասարակշռվել նվազագույն գնի ինչ-որ մակարդակում։

Այնուհետև շուկայում տեղի կունենա գների կայունացում, և իրավիճակի ճիշտ կառավարման պարագայում գների ապագա աճը համաչափ կլինի իրավիճակին։

Այս ամենով հանդերձ` Վիճակագրական կոմիտեն արձանագրում է, որ 2024թ․ 4-րդ եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ Երևանում բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջին գներն աճել են 4․8%-ով, իսկ նախորդ եռամսյակի համեմատ՝ 1․6%-ով։

Վերոգրյալի համատեքստում հետաքրքիր է ուսումնասիրել Երևան քաղաքում բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքի քանի՞ գործարք է կնքվել 2025թ․ հունվարին․

Նկատենք, որ նորակառույցների մասով առուվաճառքի գործարքների թվաքանակի վիճակագրությունը հրապարակվում է առաջին անգամ՝ նշելով հանրության շրջանում նորակառույց շենքերում բնակարան գնելու մեծ պահանջարկի մասին։

2025թ․ հունվարին Երևան քաղաքում կառուցապատողից գնված բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների գրանցված առուվաճառքի գործարքների քանակը կազմել է 506 միավոր։ Այս գործարքների մոտ 34%-ն իրականացվել է մասնավոր անձանց միջև, իսկ մոտ 66%-ը՝ գնված է հենց կառուցապատողից։

Իրականացված հաշվարկը ցույց է տալիս, որ 2025թ․ հունվարին Երևանում բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ իրականացված առուվաճառքի գործարքների թվաքանակի 70%-ը բաժին է ընկել կառուցապատողից գնված բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների գրանցված առուվաճառքի գործարքների քանակին։ 2025թ․ հունվարին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների գրանցված առուվաճառքի գործարքների ամենամեծ քանակն արձանագրվել է Երևանի Կենտրոն համայնքում՝ 218 միավոր։

Երկրորդ տեղում է Արաբկիր համայնքը` արձանագրված 97 գործարքով։

48 միավոր գործարքով երրորդ տեղում է Մալաթիա-Սեբաստիան։ Ամենաքիչ գործարքները՝ 2 միավոր, արձանագրվել են Ավանում։

 

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով