Միաժամանակ, Կոմիտեն հիշեցնում է, որ ՊԵԿ-ի կողմից կազմվող վարչական ակտերը, դրանց կատարման կամ անբողոքարկելի դառնալու ընթացակարգերը կարգավորվում են ՀՀ հարկային օրենսգրքով։ Մասնավորապես, օրենսգրքի 18-րդ հոդվածի 2.1-ին մասի համաձայն, հարկային մարմնի կողմից սահմանված կարգով կազմված ստուգման կամ այլ վարչական ակտով առաջադրված՝ Օրենսգրքով սահմանված հարկի, տույժի և (կամ) տուգանքի վճարումը կատարվում է ստուգման կամ այլ վարչական ակտն անբողոքարկելի դառնալու օրվան հաջորդող 10-օրյա ժամկետում: Օրենսգրքի 320-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, ստուգման ակտով (ուսումնասիրության արձանագրությամբ) առաջադրված գումարների նկատմամբ դրանց անբողոքարկելի դառնալու երկամսյա և վճարման 10-օրյա ժամկետների համար տույժեր չեն հաշվարկվում: Իսկ 398-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն, հարկային մարմնի իրականացրած հարկային հսկողության արդյունքներով կազմված ստուգման կամ այլ վարչական ակտերով հարկային պարտավորություններ առաջադրված լինելու դեպքում նշված ստուգման կամ այլ վարչական ակտերը դառնում են անբողոքարկելի ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում, և դրանցով արձանագրված հարկային պարտավորությունները հարկ վճարողի կողմից ենթակա են կատարման նշված ակտերն անբողոքարկելի դառնալու օրվան հաջորդող 10-օրյա ժամկետում:
ՊԵԿ-ի կողմից կազմվող վարչական ակտերը կարգավորվում են ՀՀ հարկային օրենսգրքով. պարզաբանում

Կարդացեք նաև
Գտեք մեզ սոց. ցանցերում