Ռուսաստանցիները կկարողանան Թուրքիայում վճարել ծառայությունների համար QR-կոդի միջոցով՝ օգտագործելով ռուսական բանկերի հավելվածները։ Այս մասին լրագրողներին հայտնել է Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Թանջու Բիլգիչը՝ Aneх Tour տուրօպերատորի աշխատանքային հանդիպման ընթացքում։
«Իրականացվում է աշխատանք ռուսաստանցիների համար QR-կոդով վճարման տեխնոլոգիան ներդնելու ուղղությամբ Թուրքիայում՝ ռուսական բանկերի հավելվածների միջոցով, — ասել է դեսպանը։ —
Այս գործընթացով զբաղվում են մասնավոր ընկերություններ, իսկ Թուրքիայի կառավարությունն ակտիվորեն աջակցում է այս ծրագրին»։
«Բացի այս վճարման տարբերակից, ներկայումս գոյություն ունեն հատուկ Letim քարտեր, որոնցով ռուս զբոսաշրջիկները կարող են վճարել Թուրքիայում: Վերջերս Թուրքիայում հայտնվել են ընկերություններ, որոնք պայմանագրեր են կնքել ռուսական բանկերի հետ, ինչը թույլ է տալիս լիցքավորել այդ քարտերը ռուսական բանկային հաշիվներից։ Եթե կա որևէ միջնորդավճար, ապա այն նվազագույնն է»,- նշել է դիվանագետը։։
Նրա խոսքով՝ «դրամական փոխանցում կատարելը հնարավոր է արագ՝ Letim-ի հատուկ բջջային հավելվածի միջոցով, իսկ Թուրքիայում գնումներ վճարելը խնդիր չի առաջացնում»։
«Ռուս զբոսաշրջիկների կյանքը զգալիորեն պարզեցվում է վճարումների տեսանկյունից», — հավելել է Բիլգիչը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում