SpaceX-ը Starlink օդային տերմինալների վաճառքը կսկսի 2023 թվականին

1 Min Read

SpaceXհայտարարել է, որ Starlink Aviation տերմինալների վաճառքը կսկսի 2023 թվականի կեսերից։ Ընկերության տվյալներով՝ ինտերնետի արագությունը կհասնի 350 Մբիթ/վրկ-ի, ինչը պետք է բավարար լինի տեսազանգերի, առցանց խաղերի և տվյալների արագ փոխանցման այլ գործողությունների համար։

SpaceX-ը պնդում է, որ Starlink-ի ինտերնետը հասանելի կլինի թռիչքի և վայրէջքի ժամանակ` օդային, ցամաքային և ջրային հատվածներում ։

Սեպտեմբերին փորձնական թռիչքի ժամանակ Starlink Aviation-ը կարողացավ ինքնաթիռում ապահովել 100 Մբիթ/վրկ ինտերնետի արագություն: Դա JSX-ի թռիչքն էր, որն ապրիլին հայտարարեց, թե առաջիններից մեկն է, որ կօգտագործի Starlink Aviation-ը և խոստացավ մինչև 2022 թվականի վերջ իր բոլոր ինքնաթիռները կահավորել կայաններով: Հավայան ավիաուղիները ևս նմանատիպ պայմանագիր ունեն SpaceX-ի հետ։

Այս պահին ինքնաթիռներն օգտագործում են տերմինալներ՝ 30 Մբիթ/վրկ-ից մինչև 100 Մբիթ/վ արագությամբ, սակայն այս կապն անկայուն է և կախված է ինտերնետից օգտվող ուղևորների քանակից։

Կիսվեք այս հոդվածով