«Ամերիկայի Ձայն»-ի լրագրողները և նրանց արհմիությունները դատական հայց են ներկայացրել Թրամփի վարչակազմի դեմ՝ ասելով, որ ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող լրատվականների փակումը խախտում է աշխատողների ազատ խոսքի իրավունքը: Այս մասին հայտնում է Reuters-ը։
Անցյալ շաբաթ հաղորդվել էր, որ ամերիկյան Voice of America միջազգային հեռարձակողի զգալի թվով աշխատակիցներ ուղարկվել են «վարչական» արձակուրդի, ինչը կարող է նշանակել հեռարձակողի փաստացի փակումը։
Լրագրողների բողոքի համաձայն, որը ներկայացվել է Նյու Յորքի դաշնային դատարան, գործողությունները խախտում են Սահմանադրության առաջին ուղղումը և այն օրենքները, որոնց համաձայն Կոնգրեսը լիազորել և ֆինանսավորել է «Ամերիկայի ձայնը»:
Հայցը դատարանից պահանջում է չեղյալ համարել ԱՄՆ գլոբալ լրատվամիջոցների գործակալության փակման որոշումը, որը ֆինանսավորում է «Ամերիկայի ձայնը», «Ազատ Եվրոպան», «Ազատություն» ռադիոկայանը և «Ազատ Ասիա» ռադիոկայանը:
Գործակալության փակումը նախագահ Դոնալդ Թրամփի և միլիարդատեր Իլոն Մասկի ավելի լայն արշավի մի մասն է դաշնային կառավարության կրճատման համար, որը, ըստ նրանց, ծախսում է ամերիկացի հարկատուների գումարները նպատակներով, որոնք չեն ծառայում Միացյալ Նահանգների շահերին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում