Թուրքիայի Կենտրոնական բանկը երեք օրվա ընթացքում 26 միլիարդ դոլարի ինտերվենցիա է կատարել՝ աջակցելու լիրային, որը Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության մասին լուրերից հետո անկայունություն է արձանագրում․ գրում է Habertürk-ը։
Նշենք, որ չորեքշաբթի օրը՝ մարտի 19-ին, մի քանի տասնյակ մարդկանց, այդ թվում՝ Ստամբուլի քաղաքապետի ձերբակալությունից հետո, ամերիկյան դոլարը թուրքական լիրայի նկատմամբ թանկացել է 11%-ով՝ այն արժեցել է ավելի քան 41 լիրա։
Կենտրոնական բանկի միջամտությունից հետո թուրքական արժույթի փոխարժեքը կայունացել է մարտի 19-ի կեսօրին՝ իջնելով 1 դոլարի դիմաց 39 լիրայից։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում