Reuters-ը` Վրաստանի ներդրումային միջավայրի մասին

2 Min Read

Միջազգային Reuters գործակալությունը Վրաստանն անվանել է բիզնեսի համար բաց երկիր՝ պատմելով այն պատճառների մասին, որոնք ներդրողներ են գրավում երկիր, ասվում է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության հայտարարության մեջ։

Reuters-ը տեսանյութ և հոդված է հրապարակել Վրաստանի մասին, որը նկարագրում է երկիրը որպես ռազմավարական առևտրային հանգույց Արևելքի և Արևմուտքի միջև, նրա եզակի ներդրումային և բիզնես միջավայրը, նրա արագ տնտեսական աճը և հնարավորությունները, որոնք երկիրը առաջարկում է ներդրողներին:

«Երկիրն ակնհայտորեն բաց է բիզնեսի համար: Կան բազմաթիվ պատճառներ, թե ինչու են ներդրողները լավատես են: Տնտեսական կայունությունը նրանց հետաքրքրության ևս մեկ կարևոր հիմք է. վերջին երեք տարիների միջին տնտեսական աճը կազմել է 9,7%, ինչը հստակ ցույց է տալիս տնտեսության ճկունությունը»,- ասվում է տեսանյութում:

Տեսանյութում նշվում է նաև, որ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին դարձել է 21-րդ դարի դինամիկ, ժամանակակից բիզնես կենտրոն։

Բացի այդ, Reuters-ը հայտնել է Produce in Georgia գործակալության հաջող աշխատանքի մասին՝ նշելով, որ այն ակտիվորեն աշխատում է ներդրումներ ներգրավելու և երկրի ներդրումային միջավայրը խթանելու ուղղությամբ։

«Գործակալության մասնակցությամբ վերջին հինգ տարիների ընթացքում ներգրավված ներդրումային նախագծերի ընդհանուր ծավալը հասել է վեց միլիարդ դոլարի, ինչը հանգեցրել է տասնյակ հազարավոր նոր աշխատատեղերի ստեղծմանը»,- ասվում է տեսանյութում։

Reuters-ի նկարահանող խումբը հյուրընկալվել է Produce in Georgia գործակալությանը։ Լրագրողները հնարավորություն ունեցան հանդիպել նաև Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի հետ, ով նրանց ծանոթացրեց երկրի հաջող տնտեսական քաղաքականությանը։

Նկարահանող խումբն այցելել է ձեռնարկություններ, հանդիպել Վրաստանում աշխատող գործարարների հետ։ մասին

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով