ԱՄՆ-ՄԵՔՍԻԿԱ ՍԱՀՄԱՆԸ. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

2 Min Read
In this Saturday, Feb. 2, 2019 photo, U.S. Army troops place additional concertina wire to the border fence on a hillside above Nelson Street in downtown Nogales, Ariz. Nogales, Mexico is seen at right. The small Arizona border city is fighting back against the installation of razor fencing that now covers the entirety of a tall border fence along the city's downtown area. The city of Nogales, which sits on the border with Nogales, Mexico, is contemplating a proclamation Wednesday, Feb. 6, 2019, condemning the use of concertina wire in its town. (Jonathan Clark/Nogales International via AP)

Որքան էլ ռուսները կամ այլ հակաամերիկյան և հակաարևմտյան ուժեր ցանկանան թերագնահատել, ԱՄՆ-ը ամենաբարձր կենսամակարդակով խոշորագույն պետություններից մեկն է։ Հետևաբար ԱՄՆ-ն դարձել է միլիոնավոր մարդկանց երազանքների երկիրը։

ԱՄՆ-ում հայտնվելու համար մարդիկ դիմում են ամենատարբեր օրինական ու անօրինական մեթոդների։ Միգրացիոն այս հոսքերը հասել են այնպիսի մակարդակի, որ ԱՄՆ իշխանությունները մտածում են խելամիտ միգրացիոն քաղաքականության մասին։

Առաջին հերթին խոսքը վերաբերում է Մեքսիկա-ԱՄՆ սահմանին, որի հետ կապված բոլորս լսել ենք բազմաթիվ պատմություններ։ Այս սահմանի հնարավորություններից օգտվում են նաև հայերը, որոնք ամեն գնով ցանկանում են հայտնվել երազանքների երկիր ԱՄՆ-ում։ Մեքսիկայի կողմից չափազանց թշնաբար ընդունվեց Թրամփի այն գաղափարը, որ ԱՄՆ-ն պետք է պատ կառուցի Մեքսիկայի հետ սահմանին։ Հասկանալի է, որ միլիոնավոր մեքսիկացիներ հատում են սահմանը և մեծ գումարներ աշխատում իրենց ընտանիքների համար։

Ներկայումս Բայդենի ադմինիստրացիան հայտարարում է նոր պայմանավորվածությունների մասին Մեքսիկայի հետ, որի նպատակն է հեշտացնել վենեսուելացիների մուտքը ԱՄՆ։ Ինչպես հայտնի է, 6 մլն և ավելի վենեսուելացի լքել է սեփական երկիրը և ճանապարհվել տարբեր երկրներ՝ պայմանավորված սեփական երկրում ստեղծված ծանր իրավիճակով։

Նոր պայմանավորվածությունների համաձայն 24,000 վենեսուելացի հնարավորություն կստանա օրինականորեն սեփական երկրից ինքնաթիռով ժամանել ԱՄՆ և հաստատվել այնտեղ։ Սակայն, վենեսուելացիները պետք է ԱՄՆ-ում ունենան բիզնես կամ ազգակից, որոնք կկարողանան իրենց կեցությունն ապահովել։ ԱՄՆ-ում և ԱՄՆ-Մեքսիկա սահմանին ոչ օրինական ճանապարհով հաստատված վենեսուելացիները կվերադարձվեն Մեքսիկա։

Խոսելով ԱՄՆ-Մեքսիկա սահամանի մասին՝ հիշատակենք մի քանի հետաքրքիր փաստեր․

Գծապատկեր 1․ Մի շարք հետաքրքիր փաստեր` Մեքսիկա-ԱՄՆ միգրացիոն սահմանի մասին

Նախ և առաջ նշենք, որ ԱՄՆ-Մեքսիկա սահմանի երկարությունը կազմում է 3,145 կմ։ Այս սահմանն աշխարհի ամենահատվողներից մեկն է. օրինական սահմանահատումների մակարդակը տարեկան կազմում է 350 մլն մարդ։

Այս սահմանով տարեկան անցնում են 5 մլն միավոր ավտոմոբիլ և բեռնատարն։

Սահմանի երկայնքով տեղակայված է 20 հազար ամերիկացի ոստիկան, սակայն նույնիսկ այս պարագայում բավարար չափով չի ապահովվում սահմանային անվտանգությունը։

ԱՄՆ-Մեքսիկա սահմանը տարեկան ոչ օրինական ճանապարհով հատում է կես միլիոն մարդ։

Թրամփը սկսել էր ամերիկամեքսիկական պատի կառուցումը, որը կիսատ մնաց։ Վերջինս մետաղական կառույց է, որն ունի 4-5 մ բարձրություն և ծածկում է սահմանի ընդամենը 1/3 մասը։

Կիսվեք այս հոդվածով