Եվրոպան բախվում է արկերի արտադրության համար վառոդի և տրոտիլի պակասի, հայտնում է Bloomberg-ը։
«Եվրոպական կառավարությունները փորում են իրենց զինամթերքի պաշարները՝ Ուկրաինային զինելու համար՝ ցույց տալով, թե որքան սուղ են իրենց պաշարները։ Այդ ժամանակվանից նրանք փորձում են մեծացնել հրետանային արկերի, հրթիռների ու պարկուճների արտադրությունը։ Սա սպառեց վառոդի, տրոտիլի, այլ պայթուցիկ նյութերի և հրթիռային վառելիքի պաշարները մինչև վերջ»,— ասվում է հրապարակման մեջ։
Ընկերությունները փորձում են մեծացնել արտադրությունը, բայց նույնիսկ այս ջանքերը կարող են բավարար չլինել: Այսպես, գերմանական Rheinmetall կոնցեռնը նախատեսում է մինչև 2028 թվականն ավելացնել վառոդի արտադրությունը 50%-ով, սակայն ընկերության ղեկավար Արմին Փափերգերը կարծում է, որ այդ թիրախային թիվը պետք է հասցնել 100%-ի։
Արտադրության նման լայնածավալ աճին խոչընդոտ կարող է հանդիսանալ Եվրոպայի կախվածությունը դրսից հումքի մատակարարումներից։ Մասնավորապես, եվրոպական արտադրողները Չինաստանից ներկրում են ազոտական թթու և նիտրոցելյուլոզա, որոնք անհրաժեշտ են պայթուցիկ նյութերի և հրթիռային վառելիքի արտադրության համար։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում