Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) պարտավորվել է իրականացնել 10-ամյա 1,4 տրիլիոն դոլարի ներդրումային ծրագիր ԱՄՆ-ում:
Այս մասին Reuters-ին հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ ԱՄԷ-ի իշխանություններն այս որոշումը կայացրել են այս շաբաթ երկրի պատվիրակության եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումից հետո։
Սպիտակ տան խոսնակը հավելել է, որ նոր պայմանավորվածությունները «էականորեն կմեծացնեն ԱՄԷ-ի առկա ներդրումները ԱՄՆ-ի տնտեսությունում» արհեստական ինտելեկտի, կիսահաղորդիչների, էներգետիկայի և ամերիկյան արտադրության ոլորտներում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում