Իտալիան հրաժարվել է օգնել ԱՄՆ-ին հավկիթներ նեմուծելու հարցով

1 Min Read

Իտալիան հրաժարվել է ձու մատակարարել ԱՄՆ-ին, հայտնում է Corriere della Sera-ն։

ԱՄՆ դեսպանատունը դիմել է իտալացի արտադրողներին արտահանման հարցում օգնելու համար, սակայն բոլոր ընկերությունները մերժել են խնդրանքը:

Պատճառն այն է, որ դրանց հզորությունները նախատեսված են ներքին շուկայի համար։ Ոլորտի որոշ ներկայացուցիչներ պատրաստակամություն հայտնեցին դիտարկել վեց ամսից առաքումների տարբերակը, սակայն շեշտեցին, որ դա չպետք է ազդի տեղական սպառողների վրա:

ԱՄՆ-ն բախվում է թռչնագրիպի պատճառով ձվի գների աճին, իսկ Թրամփի վարչակազմը ճգնաժամի համար մեղադրում է Բայդենին:

 

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով