Թրամփը պայման է դնում Թուրքիային F-35 վաճառելու համար

1 Min Read

Թրամփը «բաց է Թուրքիային F-35 կործանիչներ վաճառելու գաղափարի համար», եթե ռուսական S-400 համակարգը հնարավոր լինի անջատել մասնակի ապամոնտաժման միջոցով, հայտնում են Fox News-ի աղբյուրները։

Նման համաձայնագիրը կարող է ներառել սարքավորումների մասնակի ապամոնտաժում կամ տեղափոխում Թուրքիայում ամերիկյան բազա, նշում են աղբյուրները:

Ավելի վաղ Կոնգրեսը հաստատել էր 23 միլիարդ դոլարով Թուրքիային 40 F-16 կործանիչներ և 79 ինքնաթիռների արդիականացման կոմպլեկտներ: Հիշեցնենք, որ մարտի 16-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

Թուրքիայի նախագահը նշել է, որ նոր ժամանակաշրջանում ԱՄՆ-ից ակնկալվում է քայլեր ձեռնարկել ահաբեկչության դեմ պայքարում՝ հաշվի առնելով Թուրքիայի շահերը։

Պաշտպանական արդյունաբերության ոլորտում երկու երկրների համագործակցությունը զարգացնելու համար անհրաժեշտ է վերացնել CAATSA-ի պատժամիջոցները, ավարտել F-16-ի գնման գործընթացը և վերականգնել Թուրքիայի մասնակցությունը F-35 ծրագրին․ գրում է Fox News-ը։

 

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով