ՀՀ ԲԱՆԿԵՐԸ` 1000 ԽՈՇՈՐ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ 2022 Թ.-Ի ԵՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ․ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

3 Min Read

ՀՀ-ում գործունեություն ծավալող բանկերը հսկայական հարկեր են վճարում, որի մասին են վկայում հետևյալ ցուցանիշները.

Գծապատկեր 1. ՀՀ բանկերի կողմից վճարված հարկերի ընդհանուր ծավալները 2022 թ.-ի երրորդ եռամսյակում

ՊԵԿ տվյալների հիման վրա կատարված մեր հաշվարկները ցույց են տալիս, որ 16 բանկերը միասին 2022 թ․-ի 2-րդ և 3-րդ եռամսյակներում պետբյուջե են վճարել համապատասխանաբար 13,580,998 և 20,134,572 հազար դրամի հարկ:

Փաստորեն, կարող ենք արձանագրել, որ 2022 թ․-ի երրորդ եռամսյակում, երկրորդ եռամսյակի համեմատ, բանկերի կողմից վճարված հարկերի ծավալները նվազել են 33 %-ով, իսկ նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ աճել՝ 25 %-ով:

Դիտարկենք ՀՀ յուրաքանչյուր բանկի կողմից վճարված հարկերի ծավալները 2022 թ․-ի երրորդ եռամսյակում` ստորև բերված գծապատկերի օգնությամբ․

Գծապատկեր 2. ՀՀ բանկերի կողմից վճարած հարկերի ծավալները 2022 թ․-ի երրորդ եռամսյակում

Իրականացված հաշվարկների համաձայն՝ 2022 թ․-ի երրորդ եռամսյակում Ամերիաբանկը վճարել է 1,758,170 հազար դրամի հարկ։ Վերջինս, նախորդ եռամսյակի համեմատ, կրճատվել է 45 %-ով, իսկ նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ աճել է 27 %-ով։

2022 թ․-ի երրորդ եռամսյակում երկրորդ բոլոր բանկերի վճարած հարկերի ծավալները նվազել են։ Ամենամեծ անկումը՝ 82 %-ով, դիտվել է Մելլաթ բանկի պարագայում։ Սակայն, Մելլաթ բանկի հարկային վճարումների ծավալը, 2022 թ․-ի երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 27 %-ով։

Վճարված հարկերի ծավալների ամենամեծ անկումը՝ 7 %-ով, 2022 թ․-ի երրորդ եռամսյակում 2021 թ․-ի երկրորդ եռամսյակի համեմատ, գրանցվել է Արմսվիսբանկի պարագայում։

Մեր կողմից նաև իրականացվել է ՀՀ բանկերի դասակարգումը` ըստ վճարած հարկերի ծավալների․

Գծապատկեր 3․ Բանկերի դասակարգումը՝ ըստ վճարած հարկերի ծավալների` 2022 թ․-ի երրորդ եռամսյակի դրությամբ

Մեր բնորոշմամբ բանկերը բաժանվել են 4 խմբի՝ «Ա», «Բ», «Գ» և «Դ»։ «Ա» խմբում ներառված են այն բանկերը, որոնք 2022 թ․-ի երրորդ եռամսյակում վճարել են 2 մլրդ դրամից ավելի հարկ։ Ինչպես նկատում ենք 2022 թ․-ի երրորդ եռամսյակի տվյալներով, «Ա» խմբում ներառված բանկեր չկան։

Հաջորդիվ գալիս են «Բ» խմբի բանկերը, որոնք վճարել են 1 – 2 մլրդ դրամի հարկեր։

Ինչպես կարելի է նկատել Գծապատկեր 3-ում, ամենամեծ խումբը «Գ»-ն է, որում ներառված են այն բանկերը, որոնց հարկային վճարումների ծավալները պատկանում են 500 մլն-ից ներառյալ 1 մլրդ դրամը միջակայքին։

Վերջին խումբը «Դ»-ն է, որի մեջ ներառված բանկերի կողմից կատարված հարկային վճարումների ծավալները  2022 թ․-ի երրորդ եռամսյակում կազմել են  մինչև կես մլն դրամ։

Կիսվեք այս հոդվածով