ԱՄՆ տնտեսությունը մի շարք բարդությունների առաջ է կանգնելու, որը պայմանավորված է լինելու թրամփյան կոշտ տնտեսական քաղաքականությամբ։ Երկրում մոլեգնող գնաճը և արտաքին առևտրային քաղաքականությունը կարող են հանգեցնել մեծ խնդիրների տարբեր ոլորտներում՝ նպաստելով տնտեսական աճի դանդաղմանը, ինչպես նաև, որոշ փորձագետների գնահատմամբ, տնտեսության կամ ՀՆԱ-ի կտրուկ անկմանը։
Պետք է հաշվի առնել, որ հարևանների և այլ հիմնական գործընկերների նկատմամբ հայտարարված պատերազմին լինելու են տարբեր արձագանքներ, և դրանց հետևանքները մեկ օրում հնարավոր չի լինելու վերացնել։ Արդյունքում մինչև տնտեսությունը հարմարվի նոր իրականությանը, կարող են դիտվել ցնցումներ, որոնց կապված է ԱՄՆ կառավարության կառավարման արդյունավետությամբ։
Ի՞նչ մակարդակում է հաստատվել ՀՀ սուվերեն վարկանիշը. պատկերը` հարևան երկրներում. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ
Մինչ թրամփյան տնտեսական քաղաքականության հետևանքները կդիտվեն 2025 և 2026թթ. ընթացքում, նկատենք, որ 2024թ․ ՀՆԱ-ն և նրա բաղադրիչները ցուցաբերել են հետևյալ արդյունքները․
Վիճակագրական տվյալները փաստում են, որ ԱՄՆ-ի ՀՆԱ-ն 2024թ․ կազմել է $ 29,184 մլրդ։ Վերջինս 2023թ․ համեմատ աճել է 2․8%-ով։ Նկատենք, որ ՀՆԱ բաղադրիչներից սպառողական ծախսերի ծավալներն ապահովել են ՀՆԱ-ի ծավալների շուրջ 68%-ը։ Ավելին՝ փաստենք, որ 2024թ․ արձանագրված տնտեսական աճին սպառողական ծախսերի նպաստման չափը կազմել է 1․87 տոկոսային կետ։ Այն պարագայում, երբ մյուս բաղադրիչների նպաստման չափերը կազմել են` մասնավոր ներդրումներ` 0․73, պետական ծախսեր և 0․57, զուտ արտահանում` -0․38 տոկոսային կետ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում