Նոտարական գործունեությունը բուռն կերպով զարգանում և ընդլայնվում է, ինչը պայմանավորված է տնտեսական գործընթացների արագացմամբ, ինչպես նաև բնակչության թվաքանակի և տեխնոլոգիական զարգացման աճով։
Վիճակագրական տվյալների համաձայն` 2024թ․ նոտարական գրասենյակների կողմից վավերացված գործերի քանակը կազմել է 966,613 միավոր, որի համար գանձված պետական տուրքի ծավալները կազմել են ֏ 1․2 մլրդ։
2024թ․ 2023թ․ համեմատ վավերացված գործերի թվաքանակն աճել է 2․3%-ով։
Վավերացված գործերի քանակի կառուցվածքը եղել է հետևյալը․
Վավերացված գործերի շուրջ 32%-ը պատկանում է նոտարի վստահված թարգմանչի ստորագրության իսկության վավերացմանը։ Վերջինս մասով վավերացված գործերի քանակը 2024թ․ 2023թ․ համեմատ նվազել է 13%-ով։
Մոտ 14% մասնաբաժին ունի այլ գործերի վավերացումը, որոնց մասով գանձված պետական տուրքի ծավալները 2024թ․ կազմել են 177 մլն դրամ։
Երրորդ տեղում է լիազորագրերի վավերացումը, որի մասով վավերացված գործերի քանակի մասնաբաժինը ընդհանուր վավերացված գործերի թվաքանակում կազմել է մոտ 12%։
Լիազորագրերի վավերացման գործերի քանակը 2024թ․ 2023թ․ համեմատ նվազել է 3․2%—ով։
Վավերացված գործերի ամենամեծ անկումը՝ 21․4%, 2024թ․ 2023թ․ համեմատ արձանագրվել է փաստաթղթերի թարգմանության իսկության վավերացման մասով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում