«Բանկային գործ» որակավորման ծրագրի մեկնարկը տրված է․ ՀԲՄ-ը կօգնի մասնագիտական նոր գիտելիքներ ձեռք բերել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

«Բանկային գործ» որակավորման ծրագրի մեկնարկը տրված է․ Հայաստանի բանկերի միությունը հանդես է գալիս բացառիկ նախաձեռնությամբ, հնարավորություն տալիս ֆինանսաբանկային ոլորտի վերաբերյալ տեսական ու գործնական համապարփակ գիտելիքներ ստանալ։

Որակավորման ծրագրի ներդրման և իրականացման համար Հայաստանի բանկերի միությունը ստացել է Եվրոպական բանկային և ֆինանսական ծառայությունների ուսումնական ասոցիացիայի կողմից հավատարմագրում։ Հայաստանի բանկերի միությունն ուզում է այս ծրագրի միջոցով կրթել բոլոր նրանց, ովքեր ցանկություն ունեն վերաորակավորվելու, աշխատելու ֆինանսաբանկային ոլորտում։

Դասընթացին կարող է մասնակցել ցանկացած անձ, ով ունի բակալավրի կոչում. նաև բանկային ոլորտի սկսնակ աշխատողները կարող են օգտվել այս բացառիկ հնարավորությունից։ 199․000 դրամ է արժենալու ամբողջ ծրագրին մասնակցելու, վերջում նաև քննություն հանձնելու հնարավորությունը։ Դասընթացներն անցկացվելու են Հայաստանի բանկերի միության ուսումնական կենտրոնում։

Մանրամասն՝ տեսանյութում:

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով