Բարձր տեխնոլոգիական արտադրանքի ներմուծման ծավալներն աճել են երկնիշ թվով. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

Վերջին տարիներին ՀՀ տնտեսության զարգացման կարևոր խթան է համարվում բարձր տեխնոլոգիաների ոլորտը։ Վերջինս կլանում է պետական և մասնավոր ֆինանսական հսկայական միջոցներ, որոնց օգնությամբ հնարավոր է եղել հասնել որոշակի արդյունքների։

Վերջինիս կենսունակության ապահովման համար կարևոր է բարձր տեխնոլոգիական արտադրանքի թե՛ ներմուծումը, թե՛ արտահանումը։ Նկատենք, որ 2024թ․ 2023թ․ համեմատ բարձր տեխնոլոգիական արտադրանքի արտահանման ծավալներն աճել են 0․8%-ով՝ կազմելով շուրջ$979 մլն, իսկ ներմուծման ծավալները՝ շուրջ 14%-ով՝ կազմելով մոտ $1․8 մլրդ։

2024թ․ դրությամբ ՀՀ բարձր տեխնոլոգիական արտահանման և ներմուծման ծավալներին, ըստ տարբեր ապրանքախմբերի, կարող ենք ծանոթանալ ստորև բերված գծապատկերում․

Հաշվարկները ցույց են տալիս, որ 2024թ 2023թ․ համեմատ արտահանման ծավալների ամենամեծ աճը՝ 16%, արձանագրվել է էլեկտրոնիկա և հեռահաղորդակցություն ապրանքախմբում, որի մասով արտահանման ծավալները կազմել են շուրջ $771 մլն։

2024թ․ 2023թ․ համեմատ բարձր տեխնոլոգիական արտահանման ծավալների ամենախոր անկումը՝ մոտ 43%-ով, դիտվել է համակարգչային սարքավորում ապրանքախմբում, որի արտահանման ծավալները 2024թ․ կազմել են շուրջ$85 մլն։ Նկատենք, որ բարձր տեխնոլոգիական մյուս ապրանքախմբերում արտահանման ծավալները 2024թ.- ին 2023թ համեմատ նվազել են։

Հակառակ պատկերն է բարձր տեխնոլոգիական ներմուծման պարագայում։ 2024թ.- ին 2023թ․ համեմատ ներմուծման ծավալների ամենամեծ աճն արձանագրվել է ոչ էլեկտրական սարքավորումներ  ապրանքախմբում` մոտ 69%, կազմել են շուրջ $53 մլն։

2024թ․ 2023թ․ համեմատ բարձր տեխնոլոգիական ապրանքների ներմուծման ծավալների ամենախոր անկումը՝ մոտ 34%-ով, գրանցվել է օդատիեզերական արդյունաբերության ապրանքների մասով, որի ներմուծման ծավալները 2024թ․ կազմել են շուրջ$47 մլն։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով