Հնդկաստանը քառապատկել է ռուսական նավթի ներմուծման ծավալները. РБК

1 Min Read

Ռուսաստանն առաջ է անցել ԱՄԷ-ից եւ դարձել Հնդկաստան նավթի արտահանման առաջատարը։ Ռուսական նավթի մասնաբաժինը Հնդկաստան ներմուծված նավթի ծավալներում մեկ տարվա ընթացքում քառապատկվել է ՝ 14%-ից հասնելով 57%-ի։

Հնդկաստանը հումքի ներմուծման համաշխարհային առաջատարներից է: Այն յոթերորդ տեղն է զբաղեցնում Ասիայում նավթ ներմուծողների շարքում, սակայն վերլուծաբանները կանխատեսում են ներմուծման ծավալների աճ ՝ ներքին պահանջարկի աճով և առաջիկա տարիներին վառելիքի վերամշակման կայանների կառուցման ավարտով պայմանավորված։

2024թ․ ապրիլ- 2025թ․ մարտ ժամանակահատվածում Հնդկաստանը ներմուծել է մոտ 3 մլն տոննա նավթ (միջինում 74 հզր բարրել օրական):

ԱՄԷ-ի մասնաբաժինը մեկ տարվա ընթացքում նվազել  է` 42%-ից հասնելով  23% -ի, Քաթարինը՝ 21%-ից 9% -ի, մյուս երկրներինը՝ 23%-ից 9% -ի:

HPCL Mittal Energy Ltd (HMEL) հնդկական նավթաքիմիական գործարանի ղեկավարի խոսքով` Հնդկաստանը կգնի նավթ այնտեղից, որտեղ ավելի էժան է։ Ռուսական վառելիքի արժեքը գրավիչ է իրենց համար, եւ կշարունակեն գնել Մոսկվայից։

Հնդկաստանն ակտիվորեն վերամշակված վառելիք է արտահանում արևմտյան երկրներ։ Հնդկաստանում նավթավերամշակման գործարանի արտադրանքի ծավալների մոտ 13% -ը գնում է Եվրամիություն։

Խոշորագույն ներմուծողներն են Նիդերլանդները, Ֆրանսիան, Ռումինիան, Իսպանիան և Իտալիան:

Անցյալ ամառ Հնդկաստանը շրջանցեց Չինաստանին և դարձավ ռուսական նավթի գլխավոր ներկրողը։

 

 

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով