Brent նավթը թանկացել է՝ մեկ բարելը 71,17 դոլար

1 Min Read

Հինգշաբթի նավթի գինը բարձրացել է՝ կապված ԱՄՆ- ում պաշարների տվյալների հետ, և քանի որ Մերձավոր Արեւելքում լարվածության աճն առաջացրել է մատակարարման մտահոգություններ:

Brent նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում կազմում է 71,17 դոլար մեկ բարելի դիմաց, ինչը 0,39 դոլարով (0,55 տոկոս) բարձր է նախորդ աճուրդների փակման ցուցանիշից։ Չորեքշաբթի այս պայմանագրերն աճել են 0,22 դոլարով (0,31 տոկոս)՝ հասնելով 70,78 դոլարի մեկ բարելի դիմաց։

WTI-ի ապրիլյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում թանկացել են 0,36 դոլարով (0,54 տոկոս)՝ հասնելով 67,52 դոլարի մեկ բարելի դիմաց։ Նախորդ աճուրդների արդյունքներով՝ դրանք թանկացել են 0,26 դոլարով (0,39 տոկոս)՝ հասնելով 67,16 դոլարի մեկ բարելի դիմաց։ Այս պայմանագրերի ժամկետն ավարտվում է հինգշաբթի շուկայի փակման ժամանակ: Մայիսյան ֆյուչերսները վաճառվում են մեկ բարելի դիմաց 67,29 դոլարով:

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով